Home News (Լուրեր) English ԵՎ ՄԻ ԿՈՐՍՎԱԾ ԴՐԱԽՏԻԿ. Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում․ մաս 13․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՎ ՄԻ ԿՈՐՍՎԱԾ ԴՐԱԽՏԻԿ. Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում․ մաս 13․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

9
0
ԵՎ ՄԻ ԿՈՐՍՎԱԾ ԴՐԱԽՏԻԿ. Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում․ մաս 13․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Դրախտիկը ամենալավ գյուղն է աշխարհում, իմ նկարներում հենց իմ գյուղն է պատկերված։ Նկարչությունն իմ ապագան է։ Երազում եմ դառնալ լավ մասնագետ և իմ ցուցահանդեսներն ունենալ մայրաքաղաքում»,- ասում է 15-ամյա Լիանա Խաչատրյանը։

Նա նկարազարդել է գյուղի դպրոցի քանդված պատերը՝ փորձելով այդկերպ քողարկել տխուր պատկերը։

Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղն ունի 1006 գրանցված բնակիչ։ Մինչև 1988 թիվը բնակեցված է եղել ադրբեջանցիներով։ Արցախյան շարժման տարիներին վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթած և Արծվաշեն գյուղից տեղահանված հայերով:

Դրախտիկում չեն գործում արվեստի խմբակներ։ Տաղանդավոր երեխաները զրկված են կարողությունները զարգացնելու հնարավորությունից։ Մշակույթի տան բացակայության պայմաններում երեխաները համերգներ են կազմակերպում դպրոցի դահլիճում։ 13-ամյա Անդրանիկ Հայրապետյանն ու ընկերը մեծ ոգևորությամբ են երգում, նրանք ինքնուրույն են սովորում երգերը՝ առանց մասնագետի օգնության։ Անդրանիկը հանրահայտ երգիչ դառնալու հավակնություններ ունի: «Երազում եմ, որ մեր գյուղում գործի երգի խմբակ, որ ավելի լավ սովորեմ երգել»,- ասում է նա։

Մինչև 2000 թվականը Դրախտիկում գործել է մշակույթի տուն։ 1960 թվին

Read More,