Home News (Լուրեր) English Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում մասնակցեց «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ...

Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում մասնակցեց «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը

13
0
Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում մասնակցեց «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը

Դեկտեմբերի 5-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում մասնակցեց «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը և հանդես եկավ ելույթով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից, իր խոսքում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը, մասնավորապես, նշեց. «Մենք գնահատում ենք Աֆղանստանի կառավարության՝ տարբեր բնագավառներում բարեփոխումների խթանմանը, պետական մարմինների կայացմանը, ինչպես նաև ժողովրդավարության կառուցմանը և ամրապնդմանն ուղղված ջանքերը և գրանցած առաջընթացը: Աֆղանստանում վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն այս առումով հանգրվանային էին: Հուսով ենք, որ 2019թ. նախագահական ընտրություններն առավել կնպաստեն Աֆղանստանում քաղաքական և ինստիտուցիոնալ բարեփոխումների ամրապնդմանը:

Այնուամենայնիվ, դեռ շատ անելիքներ կան, որպեսզի առաջընթացը լինի կայուն և, որ ամենակարևորն է, անդառնալի։ Անվտանգությանն առնչվող վերջին միջադեպերը մեզ հիշեցնում են մարտահրավերների մասին, որոնց առերեսվում է Աֆղանստանը։ Դրանք ընդգծում են ահաբեկչության արատն արմատախիլ անելու և այն պարարտ հողից զրկելու ուղղությամբ համադրված գործողությունների անհրաժեշտությունը։ Արդյունավե

Read More,