Home News (Լուրեր) English Ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում․ փաստե՞ր, թե՞ հանրային գրգռիչներ

Ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում․ փաստե՞ր, թե՞ հանրային գրգռիչներ

11
0
Ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում․ փաստե՞ր, թե՞ հանրային գրգռիչներ

Մինչ պահպանվում է 1996-ին գնդակահարության, ապա` ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագրի շուրջ անորոշությունը, կրքերը սոցիալական ցանցերում բորբոքվում են․սպանության ահասարսուռ կադրերով տեսանյութը, որը սպանված Իոսիֆ Աղաջանովի հարազատների թույլտվությամբ հասանելի է դարձել, սոցիալական ցանցերը, հիմնարկները, խմբագրությունները բաժանել է Ենոքյանին ներում շնորհելու կողմերի ու դեմերի։

Իսկ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ Ներման հանձնաժողովի նիստերի օրակարգերում ընդգրկված հարցերը, մասնավորապես, որևէ դատապարտյալի որևէ խնդրագրի ու դրա ընթացքի վերաբերյալ տեղեկությունները, հրապարակման ենթակա չեն։

Factor.am-ի հետ զրույցում Մհեր Ենոքյանի կինը՝ լրագրող, ներկայումս պետական վերահսկողության ծառայության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Մեջլումյանը, պատասխանելով հարցին, թե Ներման հանձնաժողովի կողմից նման հարց քննարկվե՞լ է, ասաց․ «Ես տեղյակ չեմ, տեղյակ չէ Մհերի մայրը, այդ իրե՛նք են տեղյակ։ Մենք այդ մասին ինչ-որ ենթադրություններ ենք սկսել անել այն ժամանակ, երբ զանգահարեց Ջուլիետա Ամիրխանյանը, որը 22 տարի առաջ լուսաբանել էր դատը և ասաց, որ իրեն զանգահարել են և ասել, որ գումարի դիմաց պատվիրված հաղորդում պատրաստի, քանի որ տուժող կողմն ինչ-որ մտահոգություններ ունի, որ Մհերին հնարավոր է՝ բաց թողնեն»։

Ինչպես հայտնի է, Բժշկական համալսարանում ստորագրահավաք է կազմակերպվել Մհեր Ենոքյանին ներում չշնորհելու վերաբերյալ, իսկ զուգահեռ շարունակվում է Change. org կայքում սպանված Իոսիֆ Աղաջանյանի հարազատների հայտարարության տակ իրականացվող ստորագրահավաքը։ Երեկ ժամը 18:30-ի դրությամբ ստորագրությունների թիվը հասել էր 2200-ի։ Ստորագրահավաքի տեքստում, որի պատճեններն ուղարկվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, նշված է, թե սույն դիմումով լրացուցիչ անգամ չէին դիմի ՀՀ պետական բարձրագույն պաշտոնատար անձանց, եթե, ինչպես ձևակերպված է, «որդեկորույս ծնողների «վեցերորդ» զգայարանով չզգային իրողությունը, որ «Մհեր Ենոքյան հրեշից փորձում են կերտել և Ձեզ ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին ներկայացնել որպես անմեղ գառ, գառ, որը իրավունք ունի ազատ ապրելու»։

Նամակն ավարտվում է խոսքերով, որ «․․․ այս մեղավոր աշխարհում ոչ ոք իրավունք չունի ներել իմ որդուն սպանողին, նույնիսկ ես, որպես որդուս ծնող, չունեմ այդ իրավունքը նրան ներելու, մենք Աստված չենք ու իրավունք չունենք խառնվել Աստծո գործերին»։

Հիշեցնենք, որ ըստ դատավճռի՝ Մհեր Ենոքյանը իր ընկերոջ ու համակուրսեցու՝ Իոսիֆ Աղաջանովի սպանությունը

Read More,