Home Blog Page 557

«Էրդողանի նման բռնապետը չպետք է Գերմանիա գա»

0
«Էրդողանի նման բռնապետը չպետք է Գերմանիա գա»

Գերմանիայում չի մարում քննադատության ալիքը Թուրքիայի նախագահին Բեռլին հրավիրելու՝ իշխանությունների որոշման շուրջ:

ԱՄՆ և Իտալիայի ղեկավարները մտադիր չեն հանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

0
ԱՄՆ և Իտալիայի ղեկավարները մտադիր չեն հանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել են, որ մտադիր չեն հանել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ:

Երեկ Սպիտակ տանը կայացած մամլո ասուլիսում Կոնտեն հայտարարել է, որ Եվրամիության պատժամիջոցների չեղարկումը «աներևակայելի» կլինի։ Առաջին անգամ դրանք սահմանվել են 2014 թվականին Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիային ի պատասխան:

Կոնտեի կոալիցիոն կառավարության որոշ անդամներ հանդես են եկել պատժամիջոցները չեղարկելու և Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու հայտարարությամբ, սակայն Իտալիայի վարչապետը համաձայնել է Եվրամիության կողմից պատժամիջոցների երկարաձգմանը ևս 6 ամսով:

 

 

 

ՌԴ դեսպանը անիրատեսական է համարում Սիրիայից Իրանի զորքերի դուրսբերման Նեթանյահուի պահանջը

0
ՌԴ դեսպանը անիրատեսական է համարում Սիրիայից Իրանի զորքերի դուրսբերման Նեթանյահուի պահանջը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի բազմիցս կրկնվող պահանջը, որ իրանական զորքերը և նրանց դաշնակիցները պետք է դուրս գան Սիրիայից, «իրատեսական չեն», հայտարարել է Իսրայելում Ռուսաստանի դեսպանը:

«Իրանցիները շատ կարևոր դեր են խաղում Սիրիայում ահաբեկիչների վերացման ուղղությամբ մեր համատեղ ջանքերում», – ասել է Անատոլի Վիկտորովը: – «Այդ պատճառով, այս ժամանակահատվածում մենք անիրատեսական ենք համարում Սիրիայի տարածքից որևէ օտարերկրյա ուժի դուրսբերման պահանջները»:

Վիկտորովը նշել է, որ Սիրիայում Իրանի ռազմական խորհրդատուների և դաշնակից զինված ուժերի առկայությունը «լիովին օրինական է՝ համապատասխանում է ՄԱԿ-ի սկզբունքներին», և Ռուսաստանը «չի կարող ստիպել նրանց» հեռանալ երկրից:

 

Հուլիսի 31-ի մամուլ

0
Հուլիսի 31-ի մամուլ

Լրատվամիջոցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի երկրորդ նախագահի կալանավորումը և դրա շուրջ զարգացումները, անդրադառնում են մյուս ուշագրավ իրադարձություններին:

Թրամփը Ռոհանիի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնում

0
Թրամփը Ռոհանիի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ «առանց նախապայմանների»` քննարկելու երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման ուղիները:

«Ես կհանդիպեմ յուրաքանչյուրի հետ, ես հավատում եմ հանդիպումներին», – ասել է Թրամփը՝ հավելելով, որ հավատում է «մարդկանց հետ խոսելուն, հատկապես երբ խոսքը պատերազմի, մահվան, սովի և շատ այլ բաների մասին է»:

Հարցին՝ արդյոք նախապայմաններ կպահանջի՞ հանդիպման համար, Թրամփն արձագանքել է՝ «նախապայմաններ չկան, եթե նրանք ուզում են հանդիպել, ես կհանդիպեմ ցանկացած պահի», շարունակելով՝ դա «լավ է երկրի համար, լավ է նրանց համար և լավ է աշխարհի համար»:

Իրանի ղեկավարները միանգամից չեն մերժել Թրամփի առաջարկը, քանի որ նրանից ավելի վաղ էլ առաջարկություններ էին ստացել բանակցելու միջուկային նոր գործարքի վերաբերյալ, որը կփոխարինի 2015 թվականի պայմանագիրը, որից Միացյալ Նահանգները դուրս եկավ այս տարվա մայիսին։

 

Արսեն Գասպարյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

0
Արսեն Գասպարյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ որոշում է ստորագրել Արսեն Գասպարյանին իր գլխավոր խորհրդական նշանակելու մասին: Որոշման տեքստը հրապարակված է Հայաստանի կառավարության e-gov.am պաշտոնական կայքէջում:

 

 

Իտալիայի նախագահը պարգևատրվել է Հայաստանի Փառքի շքանշանով

0
Իտալիայի նախագահը պարգևատրվել է Հայաստանի Փառքի շքանշանով

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Իտալիայի նախագահ Սերգիո Մատարելային Փառքի շքանշանով պարգևատրելու մասին՝ երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Հրամանագրի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Իտալիայի նախագահը երեկ երկօրյա պետական այցով ժամանել է Հայաստան:

 

 

 

 

Օդի ջերմաստիճանը մինչև շաբաթավերջ կնվազի 7-8 աստիճանով, սպասվում են տեղումներ

0
Օդի ջերմաստիճանը մինչև շաբաթավերջ կնվազի 7-8 աստիճանով, սպասվում են տեղումներ

Հայաստանի տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 1-2-ը հյուսիսային շրջաններում, 3-4-ը շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն օգոստոսի 2-4-ը աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով:

Երևանում հուլիսի 31-ին, օգոստոսի 1-2-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 3-4-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ:

ԱԻՆ-ը նաև զգուշացնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11-15-ը խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են՝ բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի, որի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելը շինարարական աշխատանքների պատճառով հուլիսի 6-ից փակ է մոտ մեկ ամսով: Այս ճանապարհի 11-12-րդ կմ հատվածն էլ երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անցած ամիս տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով:

Հունիսի 30-ից միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

 

Սոչի քաղաքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի

0
Սոչի քաղաքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի

Հուլիսի 30-ին, ժամը 11:47-ին ՌԴ ԱՃԿԿ միջազգային համագործակցության գլխավոր մասնագետից տեղեկատվություն է ստացվել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ հուլիսի 30-ին ժամը 05:

Read More,